կարևոր
697 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 16:14

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

 «Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները: Լրագրողի հետ զրույցում այս մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝  Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Դուբայ-Երևան, և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում: