կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-14 16:00

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։ 

«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք  ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն  չկա: Միաժամանակ  տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»,- նշվում է Հանձնաժողովի հաղորդագրությունում: