կարևոր
2116 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 15:50

Կհայտարարենք դպրոցականների հեռավար ուսուցման ծրագրերի մասին.Տավուշի մարզպետ

Երկուշաբթի մենք հատուկ ուղեցույցներ կհրապարակենք եւ կուղարկենք կազմակերպություններին կանոնների պահպանման հետ կապված, կհայտարարենք դպրոցականների հեռավար ուսուցման ծրագրերի մասին, որպեսզի մեր երեխաները շարունակեն կրթվել տներում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Ստեղծված է հատուկ հանձնաժողով մարզպետարանի, առողջապահական կազմակերպությունների, ԱԻՆ ներկայացուցիչներից: Կատարվում է մշտական հսկողություն, իրականացվում են հատուկ միջոցառումներ»,-ընդգծել է մարզպետը: