կարևոր
1706 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-14 15:33

Ստուգվել է ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը

Ստուգվել է ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Այս մասին Yerkirmedia.am-ին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը: