Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Այս մասին հայտարարված է ընկերության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ: