կարևոր
829 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 15:13

Լիտվան փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում ԵՄ-ի հետ սահմանային հսկողությունը

Լիտվան փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում ԵՄ-ի հետ սահմանային հսկողությունը

Լիտվան, կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում Եվրոպական Միության հետ սահմանային հսկողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիտվայի ներքին գործերի նախարար Ռիմա Տամաշյունենեյի հայտարարությանը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վերականգնվում է Լեհաստանի և Լատվիայի սահմանային հսկողությունը, ինչպես նաև փակվում է մուտքը օտարերկրացիների համար»,- ասել է Տամաշյունենեն:

Սահմանափակումները դեռևս չեն տարածվի բեռնափոխադրումների վրա: Լիտվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք: