կարևոր
1014 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 13:53

ԴԱՀԿ-ն հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների միջոցով

ԴԱՀԿ-ն հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների միջոցով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների միջոցով։ Այս մասին հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությամբ։

«Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և ձեր անվտանգությունից ելնելով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք պահպանել Առողջապահության նախարարության առաջարկած կանխարգելիչ բոլոր միջոցները։ Մաղթում ենք ձեզ առողջություն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435»: