կարևոր
1846 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 13:42

Առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։