կարևոր
826 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 12:52

Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն․Թեհմինա Վարդանյան

Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, դպրոցները ու էլի շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են. սպասում ենք Ձեր աշխատելուն։ Անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

«Պրն. քաղաքապետ, քանի որ արդեն հայտնեցին, որ Ձեր արձակուրդն ավարտվել է և Դուք էլ բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա ու անձնուրաց աշխատում եք, լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի ու հնարավորինս կվերահսկեք քաղաքում տիրող իրավիճակը` ձեռնարկելով լուրջ միջոցառումներ:
Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, որոշ թատրոններ, նախակրթարանները, դպրոցները ու էլի շատ ու շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են: Իհարկե Էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում: Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն: Վերջապես էն չքնաղ մեքենաներով լվացվեն փողոցներն ու մայթերը: Հանրային վայրերում, ինչպիսին օրինակ Վերնիսաժն է ու այլ տոնավաճառներ, պետք է արգելվի ցանկացած գործողություն: Անելիքները շատ են... Սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն»։

Ավելի վաղ էլ Վարդանյանը հայտնել էր, որ պատրաստ է ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման աշխատանքներում, որպես կամավոր։