կարևոր
2078 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 12:40

Հայաստանում վարակվածների թիվը հասավ 15-ի․ Արսեն Թորոսյան

 Կատարվեց ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։

«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»: