կարևոր
1678 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 12:36

Դոնալդ Թրամփը մարտի 15-ը երկրում աղոթքի ազգային օր է հայտարարել

Դոնալդ Թրամփը մարտի 15-ը երկրում աղոթքի ազգային օր է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ մարտի 15-ը երկրում հայտարարվում է աղոթքի ազգային օր:

«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ կիրակի օրը՝ մարտի 15-ին, հայտարարվում է աղոթքի ազգային օր: Մենք մի երկիր ենք, որն իր ողջ պատմության ընթացքում, այնպիսի դժվարին պահերին, ինչպես հիմա է, դիմել է Աստծուն պաշտպանություն և զորություն ստանալու համար»,- գրել է Միացյալ Նահանգների առաջնորդը: