կարևոր
442 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-14 12:07

Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակվել է Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը․ ԱԳՆ

Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակվել է Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ։ 

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության տեքստում։