կարևոր
2265 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 11:30

Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է․ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ըստ որի՝ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրացի վարորդների մոտ գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում։ Վերջինները՝ մեկուսացվել են։

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։
Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,-գրել է Շիրակի մարզպետը։