27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստի ժամանակ քաղաքացիներին առաջարկել է վիրուսներից պաշտպանվել ժողովրդական միջոցով՝ հարմալ բույսի ծուխով (Peganum harmala), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի ղեկավարը մանրամասնել է, որ թուրքմենների նախնիները վարակիչ հիվանդությունները կանխարգելող մեթոդներ են ստեղծել, որոնց էֆեկտիվությունն ապացուցվել է:
«Մեր իմաստուն նախնիները հաստատուն կերպով հետևել են ավանդույթներին. հարմալ բույսի ծխահարումը՝ կարևոր իրադարձությունների ժամանակ, կլինեին նավակատիք, հարսանիք, ինչպես նաև տարվա որոշակի ժամանակներ, երբ առաջանում էին վարակիչ հիվանդությունները»,- ասել է Բերդիմուհամեդովը:
Նրա խոսքով՝ այդ բույսի ծուխը խոչընդոտում է մարդու օրգանիզմ տարբեր վարակների ներթափանցմանը:
Այս պահի դրությամբ Թուրքմենստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել: