կարևոր
1957 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 10:31

Զելենսկին ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու կոչ է արել մինչև երկրի օդային հաղորդակցման դադարեցումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի բնակիչներին կոչ է արել մինչ ավիահաղորդակցման դադարեցումը՝ 3 օրվա ընթացքում, հայրենիք վերադառնալ: Այս մասին նա հայտնել է ժողովրդին ուղղված տեսաուղերձում: Հաղորդում է life.ru կայքը։

Զելենսկին հայտնել է, որ նշված ժամկետում տուն վերադարձած Ուկրաինայի քաղաքացիներին կստուգեն և կորոնավիրուսի ախտանշաններ ի հայտ գալու դեպքում կմեկուսացնեն: 

Միևնույն ժամանակ, ուկրաինացի առաջնորդը հայրենակիցներին կոչ է արել խուճապի չմատնվել և պահպանել սառը գիտակցություն: 

«Մենք չենք սպասի առաջին հարյուրավոր կամ հազարավոր հիվանդներին: Ուկրաինացիների կյանքի և մահվան հարցը չի կարող վաղաժամ լինել: Կարող է ուշ լինել: Այդ պատճառով մենք գործում ենք վճռական»,- ասել է երկրի նախագահը:

Այսպիսով նա հաստատել է, որ մարտի 16-ի կեսգիշերից սկսած օտարեկրացիները չեն կարողանա Ուկրաինա մուտք գործել ո՛չ ինքնաթիռով, ո՛չ գնացքով, ո՛չ ավտոմեքենայով: Բացառություն կլինեն այն օտարերկրացիները, որոնք մշտական բնակության իրավունք ունեն, օրինակ՝ միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական առաքելությունների անդամներ են: