Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը, ասվում է ընկերության հայտարարությունում:
Ըստ հաղորդագրության, Գեյթսը նման քայլի է գնացել, որպեսզի «ավելի շատ ժամանակ հատկացնի բարեգործության ոլորտում իր առաջնահերթություններին, ներառյալ՝ համաշխարհային առողջապահությունը, զարգացումը, կրթությունը, և նրա համար, որպեսզի ակտիվ մասնակցի կլիմայի փոփոխության դեմ պայքարին»: Լուրը հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընկերության հիմնադիրը կշարունակի իր աշխատանքը գլխավոր տնօրենի՝ տեխնոլոգիական հարցերով խորհրդականի պաշտոնում: