կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 23:58

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ինքնամեկուսացվել են․ թեստ կհանձնեն՝ կորոնավիրուսի առկայաությունը ստուգելու համար

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ինքնամեկուսացվել են․ թեստ կհանձնեն՝ կորոնավիրուսի առկայաությունը ստուգելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 13-ի ուշ երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ տիկնոջ հետ միասին ինքնամեկուսացվել են Սեւանում, քանզի կասկածել են, որ Աննա Հակոբյանը Բրազիլիայում կարող էր վարակված լինել կորոնավիրուսով: Վարչապետն ու Աննա Հակոբյանը մարտի 14-ին թեստ կհանձնեն՝ կորոնավիրուսի առկայաությունը ստուգելու համար: Հատկանշական է, որ Բրազիլիայի նախագահի վարակված լինելու կասկածն արդեն հերքվել է։

Օրերս էլ՝ Վայոց Ձորում «ԱՅՈ»-յի քարոզչական հանրահավաքում,  Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ կորոնավիրուսը սովորական հարբուխ է, որի դեմ պետք է ուղղակի միջոցներ ձեռնարկել:

Մինչ այս պահը ընդհանուր առմամբ կա 13 վարակակիր: Կարանտինում գտնվող 31 անձից 28-ի թեստի պատասխանը բացասական է եղել: Նրանք ուղարկվել են տուն: