Վանաձոր քաղաքից թեսթավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ հերքվել են նոր կորոնավիրուսի վարակի կասկածները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Վանաձոր քաղաքից թեսթավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ հերքվել են նոր կորոնավիրուսի վարակի կասկածները։
Կրկին խնդրում եմ հիշեք միայն իրավիճակին համահունչ, հնարավորինս սթափ, սառնասիրտ, արհեստավարժ և կարևորն՝ առանց խուճապի քայլերով կհաղթահարենք այս փորձությունը»-գրել է Ասլանյանը: