Իսպանիան երկրում 15 օրով արտակարգ դրություն է հայտարարել՝ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Իսպանիայի կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերն իր երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար»,- հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Արտակարգ դրությունը, որը, Սանչեսի խոսքով, պաշտոնապես կորոշվի նախարարների կաբինետի նիստում, կառավարությանը իրավունք կտա ձեռնարկել ամենալայն միջոցները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբողջ երկրում փակվել են դպրոցները, շատ կինոթատրոններ, թատրոններ և խաղահրապարակներ, իսկ դատական գործընթացները դադարեցվել են մի քանի շրջաններում:
Իսպանիայում վարակի բռնկման պատճառով չեղյալ են հայտարարել ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնությունը։