կարևոր
1321 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 22:21

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ

Մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: