կարևոր
905 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 21:59

Երևանի Լուկաշինի փողոցում 12 անվադող և 4 խմ աղբ է այրվել

Երևանի Լուկաշինի փողոցում 12 անվադող և 4 խմ աղբ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 13-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Լուկաշինի փողոցի վերջնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են հնամաշ անվադողեր (12 հատ) և կուտակած աղբ (մոտ 4 խմ):