կարևոր
2136 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 21:39

Մարտի 16-ին G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը

Մարտի 16-ին G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի  տարածումը կանխարգելման հարցով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում:

«Իմ հեռախոսազրույցի ընթացքում որոշում ենք կայացրել մարտի 16-ին արտակարգ հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի և G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, ինչպես նաև  կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ»,- գրել է Մակրոնը: