8994 դիտում, 2020.03.13 21:23

«Երկիր Մեդիան» քարոզարշավն առավել ակտիվ լուսաբանող լրատվամիջոցների առաջին եռյակում է

«Երկիր Մեդիան» քարոզարշավն առավել ակտիվ լուսաբանող լրատվամիջոցների առաջին եռյակում է

Սամանադրության փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ բացասական վերաբերմունք ներկայացնող վերլուծություններն ավելի շատ են լուսաբանվել լրատվամիջոցներով, քան՝ դրականը:

«Սա աննախադեպ երեւույթ է հանրաքվեների լուսաբանման պատմության մեջ»,-հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա ներկայացրել է Հայաստանի լրատվամիջոցներում հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները: Ըստ դրանց՝ դիտարկված վերգետնյա հեռարձակող 8 լրատվամիջոցներում «Ոչ» քարոզչական կողմի օգտին հնչած մտքերը գերակշռել են: Նավասարդյանը նաեւ նշել է՝ այս քարոզարշավի ընթացքում քիչ են բանավեճերը, դրանցից խուսափում է երկու կողմն էլ:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը քարոզարշավն առավել ակտիվ լուսաբանող լրատվամիջոցների առաջին եռյակում է:

կիսվել նյութով -