19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Սամանադրության փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ բացասական վերաբերմունք ներկայացնող վերլուծություններն ավելի շատ են լուսաբանվել լրատվամիջոցներով, քան՝ դրականը:
«Սա աննախադեպ երեւույթ է հանրաքվեների լուսաբանման պատմության մեջ»,-հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա ներկայացրել է Հայաստանի լրատվամիջոցներում հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները: Ըստ դրանց՝ դիտարկված վերգետնյա հեռարձակող 8 լրատվամիջոցներում «Ոչ» քարոզչական կողմի օգտին հնչած մտքերը գերակշռել են: Նավասարդյանը նաեւ նշել է՝ այս քարոզարշավի ընթացքում քիչ են բանավեճերը, դրանցից խուսափում է երկու կողմն էլ:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը քարոզարշավն առավել ակտիվ լուսաբանող լրատվամիջոցների առաջին եռյակում է: