կարևոր
2356 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 21:11

Բաղդադում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են Իրաքի արտգործնախարարություն

Բաղդադում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են Իրաքի արտգործնախարարություն

Իրաքը քննադատել է ամերիկյան օդուժի գրոհը երկրի տարածքում:

Պենտագոնը պնդում է, որ թիրախում են եղել Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի` «Քաթաիբ Հըզբոլահի» ռազմական օբյեկտները: Իսկ հարվածները հասցվել են՝ ի պատասխան մարտի 11-ին Բաղդադի մերձակայքում գտնվող «Քեմփ Թաջի» ռազմակայանի դեմ իրականացված հարձակմանը, ինչի հետեւանքով 2 ամերիկացի եւ մեկ բրիտանացի զինվոր էր զոհվել: Սակայն իրաքյան բանակը հայտնում է, որ ամերիկացիների գորհի թիրախում են հայտնվել Իրաքի ռազմական օբյեկտները Բաբիլում եւ Քարբալայում կառուցվող օդանավակայանը:

Գրոհի հետեւանքով՝ 6 մարդ է զոհվել, որոնց թվում՝ զինվորներ, ոստիկաններ եւ մեկ քաղաքացիական անձ: 12 մարդ էլ վիրավոր է: Բաղդադում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են Իրաքի արտգործնախարարություն՝ բացատրությունների համար: