կարևոր
1099 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 20:49

Երևանի Մարկվարտի փողոցի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

Երևանի Մարկվարտի փողոցի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 13-ին, ժամը 12:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարկվարտի փողոցի թիվ 85/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բնակարանի խոհանոցում այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը։

Հրդեհը մարվել է ժամը 12:29-ին: