«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել դադարեցնել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերի դասընթացները: Այս մասին ասել է «Թումո»-ի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը:
««Թումո»-ի տնօրինությունը որոշել է փակել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերը առողջապահական նկատառումներից ելնելով: Ներկայումս Փարիզի մասնաճյուղում կա ավելի քան 1000 ուսանող, իսկ Բեյրութում՝ մոտ 300»,- նշել է Բուդաղյանը:
Մարտի 12-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը որոշում էր կայացրել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի երեք և Արցախի մեկ մասնաճյուղերում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը: