Աշխարհը շարունակում է խիստ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ուկրաինան, օրինակ, որոշել է մարտի 15-ից 2 շաբաթով արգելել օտարերկրացիների մուտքը երկիր: Ուկրաինայում այսօր կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել: Իսպանիայում էլ արտակարգ դրություն է հայտարարվել: Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ առաջիկա օրերին երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը կարող է հասնել 10 հազարի: Իսպանիայում արդեն 120 մարդ մահացել է: 14-օրյա կարանտինի մեջ է Ռումինիայի նախարարաների կաբինետը՝ վարչապետի գլխավորությամբ: Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոն նույնպես երկշաբաթյա կարանտինի մեջ է, քանի որ նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թրյուդոն Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ բոլոր աշխատանքները տնից է համակարգում:
Ամոբղջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 135 հազարի սահմանը, մոտ 5000 մարդ մահացել է: