կարևոր
1943 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 19:55

Արարատ Միրզոյանը հորդորել է գործընկերներին նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ

Արարատ Միրզոյանը հորդորել է գործընկերներին նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին եւ խորհրդարանի աշխատակիցներին հորդորել է հնարավորինս նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ եւ իրենց աշխատանքային պարտականությունները կատարել առցանց: Իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որեւէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած իր գործընկերներին Միրզոյանը հորդորել է ժամանակավորապես ինքնամեկուսանալ:

Խորհրդարանի նախագահը, սակայն, չի հայտնել պատգամավորները շարունակելու՞ են արդյոք քարոզչությամբ զբաղվել՝ այցելելով Հայաստանի տարբերբնակավայրեր ու անմիջապես շփվելով քաղաքացիների հետ: