ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում և հերթական անգամ անպատասխանատու և իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծի է դրսևորում: Նա կոչ է անում իշխանություններին լրջանալ, գնահատել և գիտակցել մեր երկրի առջև կանգնած իրական խնդիրները:
Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը առանց խմբագրման ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
«Մեկ անգամ ևս համոզվեցինք,որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում.
Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը գլորվում է անորոշ ճգնաժամի մեջ, տարբեր երկրների կառավարությունները հստակ քայլեր են ձեռնարկում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար, մեր կառավարությանը թվում է, որ սա նոր հնարավորություն կարող է բացել մեր տնտեսության համար: Հերթական անգամ անպատասխանատու և իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծի դրսևորում:
Հավանաբար տեղյակ չեն, որ ՀՀ բոլոր հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները, միջազգային ավիաընկերությունները կանգնած են սննկացման եզրին,որը իր ուղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ նվազագույն կորուստներով ,իսկ դրա համար անհրաժեշտ է հակաճգնաժամային ,հստակ մեխանիզմներով ՝ թիրախային ծրագիր, եթե հուսները դնեն ձախորդ օրերը ձմռան նման, ինչպես մեր դասականն է ասում՝ կուգան ու կերթան, սրա հետևանքները ծանր է լինելու,.անշուշտ դրա մեղավորներին էլ կգտնեն,բայց միևնույն է դրանից մեր տնտեսությունը ուշքի չի գա:
Պարզապես լրջացեք, գնահատեք և գիտակցեք մեր երկրի առջև կանգնած իրական խնդիրները»: