կարևոր
721 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 18:43

Մնացական Բիչախչյանն ազատվել է Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից

Մնացական Բիչախչյանն ազատվել է Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից

Աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:  Նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Լուրն անձամբ հաստատել է Մնացական Բիչախչյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում։ 

 Նշենք, որ Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել   2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: