Աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Լուրն անձամբ հաստատել է Մնացական Բիչախչյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: