կարևոր
1699 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 18:27

Lարիի արժեզրկումը կապված է կորոնավիրուսի ստեղծած անորոշության հետ

Lարիի արժեզրկումը կապված է կորոնավիրուսի ստեղծած անորոշության հետ

Վրաստանի կենտրոնական բանկի տարածած հայտարարության համաձայն՝ վերջին օրերին լարիի արժեզրկումը կապված է կորոնավիրուսի ստեղծած անորոշության հետ: 

Նշվում է, որ գերատեսչությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:

«Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված՝ վերջին օրերին նկատելիորեն ավելացել է անորոշությունն՝ ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով: Այդ անորոշությունը փոխանցվում է ֆինանսական շուկաներին՝ այդ թվում ազդում է նաև փոխանակման կուրսի վրա: Սրա արդյունքը եղավ գրեթե մեկ ամսյա ամրապնդումից հետո լարիի արժեզրկումը:

Հայտարարությունում նշվում է, որ ներկա փուլում անորոշություն է՝ սակայն ազգային բանկը պատրաստ է ու ամենօրյա ռեժիմով հետևում է շուկայի դինամիկային, օգտագործվում են բոլոր գործիքները՝ իրականացնելու համար բանկի գլխավոր առաքելությունը, այն է գների կայունությունը պահպանելը: