կարևոր
1393 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 17:55

Արցախի նախագահի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

Արցախի նախագահի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները: Լուրը հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ իրավիճակի եւ վարակի մասին բնակչությանը պարբերաբար իրազեկելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: