կարևոր
1981 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 17:53

Օլիմպիական ջահի փոխանցումավազքը դադարեցվել է. պատճառը՝ կորոնավիրուսն է

Օլիմպիական ջահի փոխանցումավազքը դադարեցվել է. պատճառը՝ կորոնավիրուսն է

Հունաստանում դադարեցվել է օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Պատճառն այն է, որ կրակը տեսնելու համար անսպասելիորեն մեծ բազմություն էր հավաքվել, թեեւ իշխանությունները բազմիցս զգուշացրել էին բնակիչներին հեռու մնալ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այսպիսով, ութօրյա փոխանցումավազքը 2-րդ օրը ավարտվել է: Արդեն վառվող ջահը Հունաստանը կփոխանցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին մարտի 19-ին Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում՝ առանց հանդիսատեսի: