Մարտի 12-ին, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցում գործող Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց, որտեղ կաթսայատանը հայտնաբերել են մասամբ այրված տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.comy-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մահացածն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես հնոցապան։