Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել է լվացքի, արդուկման և ախտահանման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։ 2016-ից 2019 թվականներին ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը կազմել և բուժհաստատության համապատասխան աշխատակիցներին է ներկայացրել մատուցված ծառայությունների ծավալի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր, ինչի հետևանքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37 միլիոն 500 հազար դրամից ավելի գումար...
Մանրամասները՝ տեսանյութում։