կարևոր
1970 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 16:08

Ամերիաբանկը երկու ամսով հետաձգել է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները

Ամերիաբանկը երկու ամսով հետաձգել է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել երկու ամսով հետաձգել ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիաբանկը:

«Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին 2 ամիս ժամկետով «վարկային արձակուրդ» տրամադրել: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք մինչև մայիսի 13-ը ներառյալ նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե' մայր գումարները, թե' հաշվեգրված տոկոսները) կարող են չանել առանց որևէ բացասական հետևանքի: Վարկերի տոկոսադրույքները կվերահաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի»,- նշված է հաղորդագրության մեջ: