կարևոր
917 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 15:34

Դատախազությունը ստացել է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալին ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը ստացել է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալին ազատ արձակելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ    Խաչատրյանը

«Դատախազությունը ստացել է Արա Մխիթարյանի գործով դատարանի որոշումը, սակայն դեռ պարզ չէ՝ կբողոքարկվի՞ այն, թե ոչ: Տվյալ գործի վերաբերյալ մանրամասներ չկան»,- նշել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակում  մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ արձակվել 1,5 միլիոն գրավի դիմաց։