Նոր Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ հետաձգվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Այս մասին գրում է BBC Sport-ը:
Անորոշ ժամանակով հետաձգվել են նաեւ՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերը: Չեն կայանալու Ֆրանսիայի, ինչպես նաև Իսպանիայի առաջնության մրցաշարերը:
Ի դեպ միջազգային մամուլը հաղորդում է, որ Իսպանիայի առաջնության՝ Լա Լիգայի չվերսկսվելու դեպքում՝ ակումբները միլիոնավոր եվրոների կորուստ կկրեն :
Թիմերի վնասը կհասնի 678 միլիոն եվրոյի: Խաղերը՝ առանց ֆուտբոլասերների անցկացնելու դեպքում, կորուստը կկազմի 117 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նոր կորոնավիրուսն արդեն որակել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: