կարևոր
876 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 15:06

 Հայաստանում ևս 2-ով ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը. ունենք 8 հաստատված դեպք

 Հայաստանում ևս 2-ով ավելացել է կորոնավիրուսով  վարակվածների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեկուսացված անձանց շրջանակից 2 հոգու համար տեստի պատասխանը դրական է եկել: Այս պահին նրանք իրենց լավ են զգում, գանգատներ չունեն: Ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են»,- մանրամասնեց Թորոսյանն ու հավելեց, որ այս պահին կորոնավիրուսի թեստ է անցնում 31 քաղաքացի: Արդյունքների մասին  կտեղեկացնի ավելի ուշ:

Առողջապահական գերատեսչության ղեկավարը կոչ արեց սահմանափակել շփումներն այլ մարդկանց հետ:

«Մեր խնդիրը հիմա տարածման շղթան կոտրելն է, եթե այդպիսիք կան: Մենք մեր միջոցառումների շրջանակում պրոակտիվ փորձում ենք դրանք հայտնաբերել, հատկապես այն դեպքերը, որոնք դեռ չեն եղել, սակայն պատասխանատվությունը բոլորինս է այդ շղթան կոտրելու հարցում: Դա վերաբերում է սուր շնչառական բոլոր հիվանդություններին»,-ասաց նա: