կարևոր
1985 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 15:04

Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Բուլղարիայի խորհրդարանը մինչև ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրություն ընդունելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Արտակարգ դրությունը թույլ կտա արգելել ուղեւորությունները դեպի կորոնավիրուսի խոշոր բռնկումներով երկրներ, ինչպես նաև` ժամանումը դրանցից, փակել դպրոցներն ու համալսարանները եւ լիազորել ոստիկանությանը միջամտել կարանտինի խախտման դեպքում:

Կառավարությունը նախատեսում է նաեւ վերանայել 2020 թվականի պետբյուջեն` առողջապահական համակարգի աջակցության նպատակով ավելի շատ գումար տրամադրելու համար, պատգամավորներին հայտնել է վարչապետ Բոյկո Բորիսովը: