կարևոր
1769 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 14:35

ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից

ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

Ինչպես հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, անկանխիկ վճարամիջոցներն ու առցանց բանկային ծառայություններն ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 12-ին հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամներն աստիճանաբար փոխարինվելու են նորերով: ՀՀ ԿԲ-ն նաև հորդորել էր հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: