կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 14:22

Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Սուրեն Պարսյան

Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով առաջարկում է ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կորոնավիրուսի ազդեցության բացասական հետևանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը։ Հայկական զբոսաշրջային, հյուրանոցային ընկերությունները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն․ չեն վաճառվում ներգնա և արտագնա տուրիստական փաթեթներ, կրճատվում են բազմաթիվ աշխատատեղեր։

Ներկայումս նման աջակցությունը մեր ընկերությունների համար տեղին կլիներ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսը ապահովում է զբոսաշրջությունը։ Հետևաբար, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է մտածել այլ քայլերի մասին»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա դիմել է Կենտրոնական բանկի նախագահին վարկերի մարումը երեք ամսով հետաձգելու առաջարկությամբ։