կարևոր
1799 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 14:12

Չեղարկվում են ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից Սողոմոն Թեհլիրյանի ակտին նվիրված միջոցառումները

Չեղարկվում են ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից Սողոմոն Թեհլիրյանի ակտին նվիրված միջոցառումները

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել․

«Ցավով տեղեկացնում ենք, որ պայմանավորված հանրապետության տարածքում առողջապահական իրավիճակով և առկա ռիսկերով, չեղարկվում են ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից Սողոմոն Թեհլիրյանի ակտին նվիրված միջոցառումները, որոնք նախատեսված էր իրականացնել Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքներում։

Հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարություն-ի ցուցումներին և բոլորիս մաղթում ենք առողջություն»,-նշված է հայտարարության մեջ։