կարևոր
1301 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 13:51

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման:

«Բյուրոյի հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 551755 ներքին՝ 108, 119,124, 130 կամ 132, ձեր պահանջը հակիրճ նկարագրելով և ուղարկելով բյուրոյի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով ձեր հեռախոսահամարը։ Մեր մասնագետները նույն օրվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատեն»,- այս մասին ասված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարության մեջ: