27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է բոլոր արտասահմանյան այցերը: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet» պարբերականը:
Թուրք ղեկավարի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ իշխանությունները որոշել են նաև մեկ շաբաթով փակել տարրական և միջնակարգ դպրոցները, երեք շաբաթով էլ` համալսարանները:
Նշենք, նաև որ Թուրքիայի նախագահի որոշմամբ պաշտոնապես դադարեցվում են բոլոր պետական ծառայողների ցանկացած տեսակի այցերն արտերկիր, գրում է «Resmi gazete» պարբերականը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ի դրությամբ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 2 դեպք: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: