կարևոր
1935 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 13:17

Երևանում վթարի է ենթարկվել կանչով մեկնած շտապօգնության ավտոմեքենան

Երևանում վթարի է ենթարկվել կանչով մեկնած շտապօգնության ավտոմեքենան

Այսօր՝ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում Երևանում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, սակայն չի կարողացել կողմնորոշվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ շտապօգնությունն էլ կանչով մեկնում էր հասցե։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։