Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում: Այս մասին լրագրողներին հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Նրա կարծիքով՝ այն բավարարում է սպառողների պահանջարկը: Գեղամ Գեւորգյանն ասել է, որ ալկոգելի պահեստավորված որոշակի խմբաքանակ եւս կա, իսկ գնային փոփոխություն չկա:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ բժշկական դիմակների խնդրին: Գևորգյանի խոսքով` քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան
«Միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա, ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր, իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում»,- հայտարարել է նա: