կարևոր
2250 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 12:52

Մեկուսացվել են վարսավիրն ու ոսկերիչը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կինը

Մեկուսացվել են վարսավիրն ու ոսկերիչը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ մեկուսացվել են կորոնավիրոսով վարակված էջմիածնեցի կնոջ վարսավիրն ու ոսկերիչը։

«Նա այս ընթացքում շփվել է վարսավիրի հետ, ոսկերիչի հետ ու, ի վերջո, գնացել է նշանադրության արարողությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեկուսացվել են նաև նշանադրության բոլոր մասնկիցները։

Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված է վեց անձ։